Մի՞թե արժեր հասնել դատարան. Տիգրան Պասկևիչյան
Գրող, հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանը ֆեյսբուքյան էջում գրում է.
Հանրայինն իր Յութուբ ալիքում վերջապես տեղադրեց «Անկախության մեր ճանապարհը» ֆիլմը։ Մի՞թե արժեր հասնել դատարան, դատարանում չլսել ու հաշվի չառնել հարցի լուծման՝ իմ կողմից հնչեցված, ամենահեշտ տարբերակը, այն է՝ տեղադրել ֆիլմը Յութուբում, եւ փորձել ներկայացնել դա որպես ՀՀԽ-ի առաջարկած լուծում։
Շնորհակալ եմ Հայաստանի այն լրատվամիջոցներին, որոնք ակտիվորեն բարձրացրեցին ֆիլմի արգելման հետ կապված խնդիրները։
Շնորհակալ եմ ՖԲ-ի ընկերներին, Հայաստանի եւ Սփյուռքի տարբեր կազմակերպություններին ու անհատներին, որոնք աջակցեցին ինձ եւ միասնական ուժերով հասանելի դարձրեցին մեր պատմության կարեւորագույն դրվագին վերաբերվող այս ֆիլմը։
Վստահ եմ՝ միացյալ ուժերով ամեն խնդիր եք կարողանալու լուծել։
Ստորեւ տեղադրում եմ ֆիլմի յութուբյան հղումը։