211652_close_icon
views-count7126 դիտում article-date 23:45 13-04-2019

Տիգրան Պասկևիչյան. Բոլոր իրավունքներից և ազատություններից բացի մարդն ունի կասկածելու իրավունք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Eurasia Partnership Foundation-Armenia կազմակերպությունն իյր ֆեյսբուքյան էջում գրել է. «Քննադատական մտածողության դպրոցի երկրորդ օրվա առավոտն սկսեցինք շատ հետաքրքիր ու բովանդակալից զրույցով: Մեզ հյուր էր եկել գրող, հրապարակախոս, բազմաթիվ վավերագրական ֆիլմերի հեղինակ Տիգրան Պասկևիչյանը: 1988-ի անկախության շարժումից սկսելով՝ անցանք բազմաթիվ այլ հարցերի՝ «մութ ու ցուրտի» տարիներ կլիշեավորված արտահայտությունը,ստալինյան բռնաճնշումները, Մեծ հայրենդարաձությունն ու Մարտի 1-ի իրադարձությունները կապելով քննադատական մտածողության և ամեն ինչ կասկածի ֆիլտրով անցկացնելու հետ: Դիտեցինք և քնանրկեցինք ՄԵդիա նախաձեռնությունների կենտրոնի արտադրած «Շրջանի մասեր. խաղաղություն որոնելիս. մաս 3» ֆիլմը: Օրվա երկրորդ կեսին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ ռեժիսոր Արա Շիրինյանի հետ խոսեցինք հանրային, պետական և մասնավոր հեռուստատեսությունների մասին, օրինակ, որ պետական հեռուստաընկերությունը կարող է գործել պետական ծրագրով, պետական նպատակներով, պետութան խնդիրները լուծելու համար, բայց պետության կողմից ֆինանսավորվող հանրային հեռուստաընկերությունը պետք է հանրային ծառայություն մատուցի: Մեր այսօրվա բանախոսների ելույթներից փոքրիկ հատվածներ կարող եք [url=https://www.facebook.com/EPFArmenia/posts/3043366992343921]կարդալ[/url] նկարների նկարագրություններում: Քննադատական մտածողության դպրոցի երրորդ օրը դեռ առջևում է»: Տիգրան Պասկևիչյանն իր խոսքում նշել է. «Այսօր առավոտյան, երբ գալիս էի, ճանապարհին նկատի ունենալով, որ թեման է քննադատական մտածողությունը, ուզում էի այսպիսի մի բանի մասին խոսել, որ բոլոր իրավունքներից և ազատություններից բացի մարդն ունի մի իրավունք, որն իմ կարծիքով, կասկածելու իրավունքն է։ Մարդը պետք է կասկածի: Կասկածը հոգեբանության տեսանկյունից, որ նայում ես, դա ախտ է, իհարկե: Հոգեբանները դա համարում են ախտ, երբ մարդն ընկնում է կասկածների մեջ ու դառնում է կասկածների գերի. ես դրա մասին չեմ խոսում: Նույն քրեագիտության մեջ կասկածը քրեագիտության հիմքերի հիմքն է, բժշկագիտության մեջ կասկածը հիմքերի հիմքն է: Եթե դու չկասկածես ինչ-որ բանի վրա, դու չես կարող գտնել ճիշտ ախտորոշում կամ քրեագիտության մեջ չես կարող ճիշտ որոշում կայացնել, թե որ ուղղությամբ գնաս հանցանքը բացահայտես և այլն, և այլն։ Էդ կասկածն է, որ պիտի մարդկանց մեջ լինի և ստիպի օգտվել ուղղակի տարբեր աղբյուրներից ճշմարտությունը պարզելու համար: Ինձ չպիտի հավատաք, Բելլային չպիտի հավատաք, մեզ պիտի լսեք ու հետո, եթե երկու աղբյուրով ստուգեք, տեսնեք՝ ճիշտ ենք ասում, լավ, եթե՝ չէ, ուրեմն դուք ձեր սեփական կարծիքը կկազմեք»։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+

Նմանատիպ նյութեր