«Տեսել ենք ձեր թքած-կպցրած ձայնագրությունները ահաբեկչության նախապատրաստության գործով․ Իսկ հիմա ինչու պետք է վստահենք այս ձայնագրությանը». իրավապաշտպան
Լրագրողներ հանուն մարդու իրավունքների ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Կանանց նկատմամբ ֆիզիկական և հոգեբանական բռնության կիրառումը լայն տարածում ստացավ այս իշխանությունների օրոք, հատկապես իրենց դեմ բողոքող կամ ընդդիմադիր դաշտում գտնվող կանանց։ Նրանց նկատմամբ նույնիսկ գործեր հարուցվեցին։
Հիշենք սևազգեստ մայրերին, նրանց նկատմամբ բռնի գործողությունների և անպատիժ մնացած ոստիկաններին, հիշենք դատարանում 8 ամսական երեխայի և մոր նկատմամբ կալանքի սահմանումը, իսկ հիմա էլ կրծքով կերակրող 40 օրեկան երեխայի մորն են ձերբակալել՝ ժամեր կամ օրեր զրկելով երեխային մորից։
Մեղադրանքը չհաստատվելու դեպքում ով է պատասխան տալու այս կնոջ տառապանքների համար։ Իհարկե ոչ ոք։ Իսկ ինչու են նախաքննության փուլում հրապարակել ձայնագրությունը, պարզ է, տվյալ քաղաքական ուժի և ուժը ներկայացնող կնոջ դեմ հանրային աղմուկ ձևավորելու քաղաքական այդ ուժն ու կնոջը նսեմացնելու նպատակով, ուրեմն ձեր ապացույցը թույլիկ է։ Հաստատեիք ձեր մեղադրանքը, հետո հրապարակեիք։ Տեսել ենք ձեր թքած-կպցրած ձայնագրությունները ահաբեկչության նախապատրաստության գործով։ Իսկ հիմա ինչու պետք է վստահենք այս ձայնագրությանը։