211652_close_icon
views-count547 դիտում article-date 20:20 14-04-2026

Մբապե. Ֆրանսիան մեծ հավակնություններ ունի ԱԱ-2026-ում

Ֆրանսիայի հավականի եւ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է հունիս–հուլիսին ԱՄՆ–ում, Կանադայում եւ Մեքսիկայում անցկացվելիք աշխարհի առաջնությունում ազգային թիմի հավակնությունների մասին։

«Աշխարհի առաջնությունն առանձնահատուկ պահ է։ Հաղթանակը տրվում է համատեղ ջանքերի, համառության, հաստատակամության եւ թիմի հատում մտածողության շնորհիվ։ Մենք մեծ հավակնություններ ունենք, բայց նաեւ հաշտ ենք, քանի որ հասկանում ենք՝ ֆուտբոլում ոչինչ երաշխավորված չէ»,– Մբապեի խոսքը մեջբերում է Mundo Deportivo–ն։

Աշխարհի առաջնության խմբային փուլում Ֆրանսիայի մրցակիցները կլինեն Սենեգալը, Իրաքն ու Նորվեգիան։

Նմանատիպ նյութեր