211652_close_icon
views-count2848 դիտում article-date 09:19 14-04-2026

Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում ապրիլի 14-ին, 15-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Ապրիլի 15-ի ցերեկը, 16-ին և 17-ին, 18-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 18-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է՝ ամպրոպ։

Քամին հյուսիսարևելյան է` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, ապրիլի 15-17-ն աստիճանաբար կբարձրանա 9-13 աստիճանով։

Երևանում ապրիլի 14-17-ը, 18-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 15-ի գիշերն սպասվում են տեղումներ․ քաղաքի բարձրադիր հատվածներում՝ ձնախառն անձրևի, ցածրադիր հատվածներում՝ անձրևի տեսքով։ Ապրիլի 18-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ 

Ապրիլի 14-ի լուսադեմին Արմավիրի, Արարատի մարզի առանձին հատվածներում, Երևանում օդում հնարավոր է 0-ին մոտ ջերմաստիճան, հողի մակերևույթին -1․․․-2 աստիճան ցուրտ։ Արագածոտնի և Կոտայքի նախալեռնային գոտիներում օդում հնարավոր է -1․․․-2 աստիճան ցուրտ:

Նմանատիպ նյութեր