Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ծնողների հետ․ յուրաքանչյուրի կարծիքը կարևոր է․ ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է դպրոցահասակ երեխաների ծնողների հետ՝ քննարկելու նրանց մտահոգող հարցերը կրթության ոլորտի վերաբերյալ: Այս ձևաչափով քննարկումները կազմակերպվում են նախարարի նախաձեռնությամբ, և առաջին հանդիպումն անցկացվել է Արարատի մարզում՝ Արտաշատի Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնում:
Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել հրավերին արձագանքելու և հանդիպմանը մասնակցելու համար՝ ընդգծելով, որ համակարգային փոփոխությունների փուլում յուրաքանչյուր կողմի կարծիքը կարևոր է: «Ես հաճախ նկատում եմ, որ կրթական համակարգում տեղի ունեցող գործընթացները միջնորդավորված են հասնում ծնողներին՝ առաջացնելով բազմաթիվ հարցեր: Ու թերևս, ուղիղ շփումը կարող է լինել ավելի լավ միջոց անորոշությունները հարթելու առումով: Վստահաբար, ձեր ձայնը լսելի է նաև դպրոցներում տարբեր ձևաչափերով, բայց կարծում եմ՝ շատ օգտակար կլինի, որպեսզի նախարարությունն էլ ունենա ուղիղ շփման հարթակ ծնողների հետ՝ հնարավորինս պարզ ներկայացնելով իրականացվող փոփոխություններն ու այդպիսով նպաստելով վերջնական նպատակին՝ երեխաների որակյալ կրթությանը»,- ասել է նախարարը։
Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ կրթական համակարգի փոփոխությունը դյուրին գործընթաց չէ, և կարևոր է հետադարձ կապի ապահովումը՝ հասկանալու վերանայման և լավարկման ենթակա կետերը: Նախարարն անդրադարձել է նաև հանդիպման վայրի և օրվա ընտրությանը՝ շնորհակալություն հայտնելով Արտաշատի թատրոնին հյուրընկալության համար. «Մենք հատուկ որոշեցինք այս հանդիպումներն անցկացնել դպրոցներից դուրս՝ քննարկման ուղղությունները չսահմանափակելու և ոլորտային այլ հարցերի ևս անդրադառնալու նպատակով, քանի որ վստահ եմ՝ նախադպրոցական և բուհական կրթության շահառուները ևս բազմաթիվ հարցեր ունեն: Շաբաթ օրն էլ ընտրվել է, որպեսզի աշխատանքային օրերը չխոչընդոտեն ծնողների մասնակցությանը»:
Հանդիպման ձևաչափի համաձայն՝ ծնողներն իրենց հուզող հարցերն ուղղել են ԿԳՄՍ նախարարին և ստացել սպառիչ պատասխաններ: Ծնողներին նախևառաջ հուզել է դպրոցներում կրթական ծրագրերի բեռնաթափումը՝ տնային աշխատանքի ձևաչափը փոփոխելու՝ ծավալը կրճատելու առումով: Նրանց առանձնակի հետաքրքրել է, թե ինչ ձևաչափով և երբվանից է գործելու կրեդիտային համակարգը: Հարցին ի պատասխան՝ Ժաննա Անդրեասյանը պարզաբանել է, որ կրեդիտային համակարգն ընդհանուր առմամբ ցույց է տալիս կապը դպրոցի և բուհի միջև, և այն գործում է, երբ տվյալ դպրոցն ունի պայմանագիր տվյալ բուհի հետ: Ըստ այդմ՝ միևնույն դասընթացը, որից դպրոցում աշակերտը ստացել է կրեդիտներ, բուհում կրկնելու անհրաժեշտություն չի առաջանում: Նախարարն իրազեկել է՝ միասնական քննությունների ձևաչափը մինչև 2029-2030 ուսումնական տարին մնալու է անփոփոխ: Ծնողներին մտահոգել է նաև ավագ դասարաններում նպատակային ուսուցման արդյունավետությունը, շտեմարանների բովանդակությունը, ընդունելության քննությունները և այլն։ Նախարարն ընդգծել է՝ նպատակային ուսուցումը պետք է նպաստի կրկնուսույցների մոտ զուգահեռ կրթական պրոցես չունենալուն, իսկ միասնական քննության բովանդակությունը համապատասխանում է դպրոցական առարկայական ծրագրին:
Նախարարին ուղղված հարցերը վերաբերել են նաև գնահատման նոր համակարգի արդյունավետությանը, դասարաններում աշակերտների թվի կրճատմանը, դասագրքերի բովանդակությանը, ուսումնական նյութերի վերանայմանը, տարրական դպրոցում առարկաների առավել կիրառական նշանակությանը, էսսեի ձևաչափով 9-րդ դասարանի ավարտական քննությանը, նախագծային աշատանքների իրականացմանը, «300 դպրոց» ծրագրում Արարատի մարզի դպրոցների ընդգրկվածությանը և այլն: