Դեսպան Նարեկ Մկրտչյանը ԱՄՆ ուսանողներին է ներկայացրել «հիբրիդային սպառնալիքները»
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը դեսպանությունում հյուրընկալել է Ջորջթաունի համալսարանի մագիստրոսական ծրագրի մի խումբ ուսանողների, ովքեր «Nexus» ծրագրի շրջանակում շաբաթներ առաջ եղել են Հայաստանում՝ ծանոթանալու և ուսումնասիրելու ՀՀ–ԱՄՆ հարաբերությունները։
Հանդիպման ընթացքում դեսպան Մկրտչյանը ներկայացրել է մանրամասներ՝ ԱՄՆ-Հայաստան օրակարգի, Վաշինգտոնյան հուշագրերի, ինչպես նաև երկկողմ համագործակցության ընթացիկ նախաձեռնությունների վերաբերյալ։ Քննարկվել են էներգետիկայի, արհեստական բանականության, ինչպես նաև առողջապահության, կրթության և տեխնոլոգիական ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
Ուսանողները տվել են իրենց հետաքրքրող հարցերը՝ աշխարհաքաղաքական զարգացումների, հիբրիդային սպառնալիքների, ապատեղեկատվության դեմ պայքարի և այլնի վերաբերյալ։