211652_close_icon
views-count421 դիտում article-date 13:56 09-04-2026

ԱԺ նախագահը հանդիպել է Էստոնիայի ԱԳ նախարարի հետ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 9-ին հանդիպել է Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ: Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել ինչպես երկկողմ եւ միջխորհրդարանական կապերին առնչվող հարցերը, այնպես էլ ՀՀ-ԵՄ հարաբերություններին եւ ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող թեմաները:

Մտքեր են փոխանակվել նաեւ տարածաշրջանային զարգացումների շուրջ` հատուկ անդրադարձ կատարելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղության գործընթացին ու «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծին:

Նմանատիպ նյութեր