Վերին Լարսի անցակետը փակվել է, խցանումներ են
Հարյուրավոր մեքենաներ են արգելափակվել Ռուսաստանի և Վրաստանի սահմանին։
Վերին Լարսի անցակետը փակվել է բքի և ձնահոսքի վտանգի պատճառով, ինչի հետևանքով առաջացել է բազմակիլոմետրանոց խցանում: Հայտնում են Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից։
Հաղորդվում է, որ Վրաստանում բեռնատարների համար ժամանակավոր սահմանափակում է մտցվել Հայաստանի հետ անցակետերից մեկի ճանապարհին։
Մասնավորապես, սահմանափակումը գործում է ներպետական նշանակության ավտոճանապարհի՝ Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա 94 կմ-ից 146 կմ (Հայազմա-Նինոծմինդա) հատվածում:
Պատճառը ձյան տեղումներն են։