«Հայկական ինքնության ու ազգային հաստատությունների դեմ հարձակումներն օրհասական իրադրություն են ստեղծել ամբողջ հայկական աշխարհի համար». Փարիզում կանցկացվի Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով
Փարիզում կկայանա Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով։
Սփյուռքի զորաշարժի խորհրդաժողովի համադրող կազմն այս կապակցությամբ հայտարարություն է տարածել՝ նշելով.
«Ապրիլի 11-12-ը Փարիզում կանցկացվի Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որը միտված է լինելու վերջին տարիներին հայությանը ցնցած աննախընթաց տագնապներին և մարտահրավերներին դիմակայելուն։
2018 թվականից ի վեր Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից հայկական ազգային շահերից՝ Հայոց Ցեղասպանության և Արցախի թղթածրարներից հրաժարվելը (ինչի արդյունքը Արցախի բռնի հայաթափումն է), ինչպես նաև հայկական ինքնության դեմ ուղղված սպառնալիքներն ու ազգային հաստատությունների դեմ հարձակումներն աննախընթաց օրհասական իրադրություն են ստեղծել ամբողջ հայկական աշխարհի համար։
Կայանալիք խորհրդաժողովի նպատակն է հավաքաբար քննարկել իրավիճակը, զորաշարժի ենթարկել Սփյուռքը՝ ձևավորելով միասնական ու նպատակաուղղված դիրքորոշում՝ ի պաշտպանություն և հզորացում Հայաստանի պետության, հայկական սփյուռքի և, առհասարակ, հայկական ազգային շահերի ու Հայ դատի։
Խորհրդաժողովը համախմբելու է ավելի քան 25 երկրից շուրջ 150 ներկայացուցիչների, այդ թվում՝ համայնքային առաջնորդների, կազմակերպությունների պատասխանատուների, հանրային-քաղաքական գործիչների, գիտնականների, մասնագետների, գործարարների և երիտասարդների։
Օրակարգի առանցքային կետերն են՝
- Սփյուռքի ռազմավարական դերն ազգային հիմնախնդիրների լուծման գործում և քաղաքական օրակարգը
- Ազգային արժեքների և Հայոց եկեղեցու կարեւորությունը Սփյուռքում՝ հայկական ինքնության պահապանման առումով․ նոր իրավիճակի մարտահրավերները
- Հայաստան-Սփյուռք հարաբերությունների հիմնահարցեր և հորիզոններ, Սփյուռքն իբրև հայկական աշխարհի փափուկ ուժի բաղադրիչ
- Սփյուռքի զորաշարժ և վերաշխուժացում՝ հանուն համահայկական նպատակների։
Ավարտին խորհրդաժողովը աշխարհասփյուռ հայությանը կդիմի կոչ- հայտարարությամբ, որին կհաջորդեն քաղաքական, տեղեկատվական, համայնքային և այլ նախաձեռնություններ»։