211652_close_icon
views-count1267 դիտում article-date 17:32 06-04-2026

Դատավորների ընդհանուր ժողով է հրավիրվել

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի նախագահի հրամանով 2026 թվականի մայիսի 5–ին՝ ժամը  15։00–ին, հրավիրվել է Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողով: Թե ինչ օրակարգով է հրավիրվել այն՝ դեռևս հայտնի չէ, սակայն, ըստ ամենայնի, քննարկման առարկա կդարձվի նաև Դատավորների Էթիկայի և կարգապահական հարցերով հանձնաժողովի ոչ դատավոր անդամի ընտրության հարցը։

Հիշեցնենք, որ Էթիկայի հանձնաժողովի ոչ դատավոր անդամ Հարություն Հարությունյանը սեփական դիմումի համաձայն դադարեցրել է լիազորությունները՝ Հանձնաժողովում՝ հիմնադրելով քաղաքական կուսակցություն։

Նմանատիպ նյութեր