Ադրբեջանի ԱԳՆ-ն հիվանդագին է արձագանքել Ռուսաստանի կողմից Ղարաբաղի հիշատակմանը
Ադրբեջանի ԱԳՆ-ն հիվանդագին է արձագանքել Կրեմլում Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների բանակցությունների ժամանակ և դրանից հետո ռուսաստանյան կողմի՝ Լեռնային Ղարաբաղի մասին հիշատակմանը:
«Ապրիլի 1-ին Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև կայացած հանդիպման ընթացքում, ինչպես նաև դրանից հետո, Ռուսաստանի պաշտոնյաները հանրային քննարկումներում շոշափել են հարցեր, որոնք վերաբերում են բացառապես Ադրբեջանի ներքին գործերին:
Ինչպես ԱՊԱ-ին հայտնել են ԱԳՆ-ից, այս կապակցությամբ դիվանագիտական խողովակներով Ռուսաստանի նախագահի աշխատակազմին, ռուսաստանյան կառավարությանը և ՌԴ ԱԳՆ-ին է փոխանցվել Ադրբեջանի դիրքորոշումը՝ կապված Ադրբեջանի Ղարաբաղյան տարածաշրջանը քաղաքական սպեկուլյացիաներում օգտագործելու անթույլատրելիության հետ, և մեր ակնկալիքները՝ նման գործողությունների դադարեցման վերաբերյալ»,- գրում է ադրբեջանական ԱՊԱ-ն:
Ըստ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության, այն, որ «Ղարաբաղյան տարածաշրջանը Ադրբեջանի անբաժանելի մասն է, հիմնված է ոչ թե որևէ պետության որոշման, այլ պատմության, միջազգային իրավունքի և արդարության վրա»:
«Չնայած դրան՝ այս թեման շարունակում է հնչել ռուսաստանյան կողմի պաշտոնական քաղաքական դիսկուրսում: Այսպես, այսօր Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Вести» հեռուստաալիքին տված հարցազրույցում, խոսելով ռուս-հայկական հարաբերությունների մասին, կրկին մեկնաբանել է այն հարցը, թե որ կողմը՝ Ռուսաստա՞նը, թե՞ Հայաստանն է առաջինը Ղարաբաղյան տարածաշրջանը ճանաչել որպես Ադրբեջանի մաս»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ:
«Կցանկանայինք ևս մեկ անգամ հիշեցնել ռուսաստանյան կողմին, որ ոչ մի երկիր, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությունը, երբևէ կասկածի տակ չի դրել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Ղարաբաղյան տարածաշրջանը:
Կրկին ռուսաստանյան կողմին ենք հայտնում մեր ակնկալիքներն առ այն, որ Ադրբեջանի ինքնիշխանությանը վերաբերող հարցերը հանրային քննարկման առարկա չեն դառնա ներկա ժամանակահատվածում, երբ ռուս-հայկական հարաբերությունները բարդ են»»,- մեջբերելով իր երկրի ԱԳՆ հայտարարությունը՝ գրում է ադրբեջանական ԱՊԱ-ն: