211652_close_icon
views-count352 դիտում article-date 16:11 05-04-2026

ԻՀՊԿ-ն հայտարարել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ բազաների վրա հարձակումների 96-րդ ալիքի մասին

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ բազաների վրա հարձակումների 96-րդ ալիքի մասին։

Հարձակման են ենթարկվել մի քանի ամերիկյան նավթագազային օբյեկտներ և գործարաններ (տեսանյութ 1): Հարվածներ են հասցվել Հայֆայի նավթավերամշակման գործարանին, ԱՄԷ-ում Exxon Mobil-ի և Chevron-ի օբյեկտներին, Բահրեյնում նավթաքիմիական գործարանին և Քուվեյթում նավթաքիմիական համալիրին։

Tasnim-ը նաև հաղորդել է, որ հարվածներ են հասցվել Իսրայելին: Կադրերում (տեսանյութ 2) երևում է իրանական հրթիռի հարվածի պահը երկրի հարավում:

Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է հարվածել Լիբանանին. Բեյրութի հարավային արվարձաններում (տեսանյութ 3) հրթիռները հարվածել են բնակելի թաղամասերին:

Նմանատիպ նյութեր