211652_close_icon
views-count448 դիտում article-date 09:52 28-06-2026

Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաները առաջիկա օրերին կհայտնվեն «իսկական դժnխքում»․ ԻՀՊԿ

Ի պատասխան ԱՄՆ-ի հարվածների` ԻՀՊԿ ուժերը բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով հարվածել են Քուվեյթի ռազմաբազային և Բահրեյնի նավահանգիստում տեղակայված ԱՄՆ հինգերորդ նավատորմի օբյեկտներին, գրում է Tasnim-ը։

ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաները առաջիկա օրերին կհայտնվեն «իսկական դժոխքում»։

«Ռազմածովային և օդատիեզերական ուժերը համատեղ գործողության շրջանակում այսօր բալիստիկ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցվել ԱՄՆ բանակի ութ կարևոր օբյեկտի՝ վճռականորեն պատասխանելով վերջին ամերիկյան ագրեսիային», – ասված է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ։

ԻՀՊԿ-ն նաև հայտարարել է, որ նախատեսված բոլոր թիրախները խոցվել են։

Նմանատիպ նյութեր