211652_close_icon
views-count442 դիտում article-date 11:49 05-04-2026

ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը հայերենով շնորհավորել է Սուրբ Զատիկը

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը տեսաուղերձ է հղել Սուրբ Զատկի կապակցությամբ։

«Քրիստոս հարյավ ի մեռելոց. օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»: Սիրելի՛ հայ ժողովուրդ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Սուրբ Զատիկը:

Սուրբ Զատիկը խորհրդանշում է հարություն, լույս, կյանքի հաղթանակ և գարնանային զարթոնք:

Հայաստանի պատմությունը վկայում է հայ ժողովրդի ուժի մասին, որ փորձություններն անցողիկ են, և վերածնունդը հնարավոր է:

ԵՄ-ն աջակցում է Հայաստանում ժողովրդավարությանը, նրա դիմակայունությանն ու հզորացմանը: Շնորհավոր Սուրբ Զատիկ»,- ասված է ուղերձում:


 

Նմանատիպ նյութեր