211652_close_icon
views-count901 դիտում article-date 09:21 05-04-2026

Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4-ով

Հանրապետության տարածքում ապրիլի 5-ին, 6-ի ցերեկը, 7-ի գիշերն առանձին շրջաններում, 7-ի ցերեկը, 8-ին և 9-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ ձյան և թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։

Ապրիլի 6-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին հարավարևմտյան է` 2-5 մ/վ, ապրիլի 8-ին և 9-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի ապրիլի 5-6-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Երևանում ապրիլի 5-ի և 6-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև։ Ապրիլի 7-9-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։

 

Նմանատիպ նյութեր