211652_close_icon
views-count391 դիտում article-date 16:35 03-04-2026

Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություն են սկսում

Ներկայիս Թուրքիայի արևելքում գտնվող Կարս նահանգում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից անցկացվելիք «Հեյդար Ալիև – 2026» համատեղ զորավարժության նախապատրաստական աշխատանքների շրջանակում կայացել է երկու երկրների պետական դրոշների փոխանակման արարողությունը, հայտնում է Ermenihaber.am-ը։

Արարողությանը ներկա են գտնվել Նախիջևանի ինքնավար հանրապետության առանձին միացյալ ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Քենան Սեյիդովը, որը նաև ելույթ է ունեցել: Վերջինս ընդգծել է համատեղ զորավարժության ռազմավարական կարևորությունը և հաջողություն մաղթել զինվորականներին: Արարողության ավարտից հետո զինվորները Նախիջևանից շարժվել են դեպի Կարսի ուսումնավարժական կենտրոն:

Աղբյուրի համաձայն՝ զորավարժության նպատակն է ժամանակակից պատերազմների բնույթին համապատասխան գործողություններ ծրագրել և իրականացնել, փոխանակվել տեղեկատվությամբ՝ համապարփակ մարտական աջակցության և մարտավարական համակարգման մասին, ինչպես նաև զարգացնել տարբեր դժվարին պայմաններում մարտական գործողությունների և հատուկ օպերացիաների կարողությունները:

Նմանատիպ նյութեր