Արգենտինայի, Բրազիլիայի և Պորտուգալիայի հավաքականների հաղթանակները
Ազգային հավաքականները շարունակում են նախապատրաստվել առաջիկա պաշտոնական մրցաշարին անցկացնելով ընկերական հանդիպումներ։
Աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի հավաքականը Բուենոս Այրեսում կայացած խաղում 5։0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Զամբիայի թիմի նկատմամբ։ Արգենտինացիների կազմում գոլի հեղինակ են դարձել Լիոնել Մեսսին, Նիկոլաս Օտամենդին, Խուլիան Ալվարեսն ու Վալենտին Բարկոն։ Եվս մեկ գնդակ սեփական դարպասն ուղարկել է զամբիացի պաշտպան Դոմինիկ Չանդան։
Օռլանդոյում կայացած ընկերական խաղում Բրազիլիայի ընտրանին 3։1 հաշվով պարտության է մատնել Խորվաթիայի թիմին։ Բրազիլացիների կազմում աչքի են ընկել Դանիլոն, Իգոր Տիագոն և Մարտինելին, իսկ խորվաթների հեղինակության գնդակը խփել է Լովրո Մայերը։
Ատլանտայում կայացած ԱՄՆ-Պորտուգալիա հանդիպումն էլ ավարտվել է Ռոնալդուի թիմի հաղթանակով, վերջինս, սակայն, խաղին չի մասնակցել։ Գոլերը հեղինակել են Ֆրանսիշկու Տրինկաուն և Ժոաու Ֆելիշը։