211652_close_icon
views-count1687 դիտում article-date 18:13 01-04-2026

Իրանը ԱՄՆ-ից hրադադար է խնդրել. Թրամփ

Իրանը ԱՄՆ-ից հրադադար է խնդրել: Այս մասին Truth Social-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Իրանի նոր վարչակարգի նախագահը, որը շատ ավելի պակաս ռադիկալացված է և շատ ավելի խելացի, քան իր նախորդները, հենց նոր Ամերիկայի Միացյալ Նահանգներից հրադադար է խնդրել»,-գրել է Թրամփը:

ԱՄՆ նախագահը նշել է, որ կդիտարկի հրադադարի մասին խնդրանքը Հորմուզի նեղուցը բացելուց հետո:

«Մենք դա կդիտարկենք այն ժամանակ, երբ Հորմուզի նեղուցը լինի բաց, ազատ և անարգել: Մինչ այդ, մենք Իրանը կվերածենք փոշու կամ, ինչպես ասում են, կվերադարձնենք քարի դար»,- հայտնել է Թրամփը:

Նմանատիպ նյութեր