211652_close_icon
views-count35959 դիտում article-date 15:36 21-01-2020

Աբովյանում գործող «Լեո Քոմփանի» ՍՊԸ-ի տնօրինությունը օգնության ձեռք մեկնեց հրդեհի հետևանքով տուժած տարեց ամուսիններին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունվարի 20-ին, Կոտայքի մարզի Բջնի գյուղում բնակվող ամուսիններին են այցելել Աբովյան քաղաքում գործող «Լեո Քոմփանի» ՍՊԸ-ի ներկայացուցիչները՝ տնօրեն Նարեկ Հարությունյանի հետ, ովքեր իրննց օգնությունը ցուցաբերեցին տարեց ամուսիններին։ «Լեո Քոմփանի» ընկերության աշխատակիցները նրանց փոխանցեցին հատուկ մշակված տախտակներ, ինչը հնարավորություն կտա ամուսիններին՝ վերանորոգել հրդեհի հետևանքով մոխրակույտի վերածված իրենց տան խոհանոցի տանիքը։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] զանգահարած ամուսիններն իրենց շնորհակալությունն էին հայտնում Ն. Հարությունյանին ու նրա ղեկավարած ՍՊԸ-ի աշխատակիցներին՝ ասելով. «Առավոտ շուտ անակնկալի եկանք, երբ տան դուռը ծեծեցին ու հայտնեցին, որ «Լեո Քոմփանի» ընկերությունը, որը Աբովյանում զբաղվում է մշակված տախտակների առք ու վաճառքով, մեր տուն են բերել մեզ համար շատ կարևոր ու անհրաժեշտ տախտակները։ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Կարեն Բոթոյանը և ժողովրդին հայտնի Շինանյութի Սերգեյը մեզ օգնել էին որակյալ տանիքի թիթեղներով, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն էլ դրամական օգնություն էր փոխանցել, բայց տանիքը վերանորոգելու համար մեզ անհրաժեշտ էր տախտակ, ինչը սիրով մեզ փոխանցեցին «Լեո Քոմփանի» ՍՊԸ-ի աշխատակիցները; Անգամ նրանք իրենց տրանսպորտային միջոցով էին բերել գյուղ։ Ուզում ենք մեր շնորհակալանքի խոսքը կրկին ուղղել թե Կ. Բոթոյանին, թե Շինանյութի Սերգեյին, թե Կոտայքի մարզպետին և թե Ն. Հարությունյանին, ինչպես նաև մեր համագյուղացիներին, հարևաններին, ովքեր առաջին իսկ պահից մեզ հետ են»։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2020/01/13/1144883/]հայտնել[/url] էինք, որ հունվարի 13-ին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] էր զանգահարել Կոտայքի մարզի Բջնի գյուղի 10-րդ փողոցի բնակիչ Նվեր Լաչինյանը, ով իր և իր կնոջ ու ընտանիքի անդամների անունից խորին շնորհակալություն էր հայտնել Ազգային ժողովի նախկին պատգամավոր Կարեն Բոթոյանին և Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Ն. Լաչինյանն ասել էր. «Հունվարի 1-ին խոշոր հրդեհ բռնկվեց մեր տան խոհանոցում և շնորհիվ իմ հարևանների ու Չարենցավանի ու Հրազդանի հրշեջ-փրկարարների՝ նախ՝ կանխվեց կրակի տարածումը, ապա մի քանի ժամ կրակի դեմ պայքարելուց հետո կարողացան կրակը մարել։ Միակ սփոփանքը նա էր, որ մարդկային կորուստներ չունեցանք, բայց որպես տարեց ամուսիններ՝ մտածում էինք, թե ինչպես ենք լուծելու տանիքի հարցը և անակնկալի եկանք, երբ երեկ մեզ զանգահարեցին Երևանի՝ ժողովրդին հայտնի Բանվորի արձանի հարևանությամբ գտնվող ինչ-որ ընկերությունից և հայտնեցին, որ ցանկանում են մեր ընտանիքին օգնել տանիքի վերանորոգման հարցում։ Հետո իմացանք, որ այդ ամենը կատարվել էր գործարար, ժողովրդին հայտնի Շինանյութի Սերգեյի ու Ազգային ժողովի նախկին պատգամավոր Կարեն Բոթոյանի շնորհիվ։ Ուզում ենք նաև հատուկ շնորհակալություն հայտնել Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին, ով հնարավորության սահմաններում դրամական աջակցություն ցուցաբերեց մեր ընտանիքին։ Իսկ հիմա արդեն մեր ազիզ ու զուլալ հարևանների շնորհիվ տանիքը կվերանորոգենք։ Օգտվելով առիթից՝ իմացանք նաև, որ երեկ Կ. Բոթոյանի ընտանիքում աղջիկ է ծնվել։ Թող Աստված նման բարեգործ մարդկանց մեկը հազար անի, իրենց բալիկին էլ ցանկանում ենք անհոգ մանկություն, իսկ շատ չինովնիկների էլ ցանկանում ենք՝ մեր մարզպետի նման օպերատիվորեն արձագանքեն ու լուծում տան քաղաքացիների խնդիրներին»։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր