Ալմաթիում մահացել է Պաուլյուսին գերի վերցրած վետերանը
Ալմաթիում կյանքի 102-րդ տարում վախճանվել է գերմանացի գեներալ-ֆելդմարշալ Ֆրիդրիխ Պաուլյուսին գերի վերցրած վետերան Վասիլի Զինչենկոն:
Այս մասին հայտնել է ՌԴ գլխավոր հյուպատոսության մամուլի ծառայությունը։
«Վ․ Ի․ Զինչենկոյի կենսագրության մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում նրա մասնակցությունը Ստալինգրադի ճակատամարտին, քանի որ հենց այնտեղ նա ընդգրկված էր հետախույզ զինվորների խմբում, որը գերի էր վերցրել գերմանացի գեներալ-ֆելդմարշալ Ֆրիդրիխ Պաուլյուսին»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ մարտական գործողությունների սկսվելուց հետո Վասիլի Իվանովիչը կամավոր միացել է Կարմիր բանակի շարքերին, ուղարկվել հետախույզների դպրոց, թշնամու դեմ պայքարել Հայրենական մեծ պատերազմի տարբեր ճակատներում, մասնակցել Ուկրաինայի, Բելառուսի և Լեհաստանի ազատագրմանը, Բեռլինի գրավմանը:
Ցուցաբերած արիության և հերոսության համար Զինչենկոն պարգևատրվել է Կարմիր աստղի, Հայրենական պատերազմի II աստիճանի, Փառքի III աստիճանի շքանշաններով, ինչպես նաև «Ստալինգրադի պաշտպանության համար» և «Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալներով: