211652_close_icon
views-count3376 դիտում article-date 12:01 29-03-2026

Բարի գալուստ Arman Airlines․ Ծառուկյանը Պուլասի դեմ հաղթական գոտեմարտից հետո գրառում է կատարել

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Տամպա քաղաքում կայացած «RAF 07» ըմբշամարտի մրցաշարի գլխավոր մենամարտում UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը ջախջախիչ հաղթանակ տոնեց ամերիկացի ըմբիշ և բլոգեր Ջորջիո Պուլասի նկատմամբ (9:3 հաշվով):

​Այս հաղթանակը սկզբունքային էր Ծառուկյանի համար, քանի որ մարզիկների նախորդ հանդիպումը («RAF 6») ավարտվել էր զանգվածային ծեծկռտուքով: Վերջնականապես ամրապնդելով իր առավելությունը՝ հայ մարտիկը սոցիալական էջերում ինքնատիպ ձևով է անդրադարձել իր մրցակցին:

Գոտեմարտից անմիջապես հետո Ծառուկյանն իր Instagram-յան էջում հրապարակել է մի տեսանյութ, որտեղ երևում է նրա բացահայտ առավելությունը։ Կադրերում Ծառուկյանը ոչ միայն վերահսկում է մրցակցին, այլև ցուցադրում է իր վարպետությունն ու հզոր նետումներից մեկը, որով «օդ է հանում» ամերիկացուն։

Տեսանյութին կից Ծառուկյանը կատարել է հետևյալ ֆիրմային գրառումը. ​«Տիկնայք և պարոնայք, բարի գալուստ Arman Airlines»։

​Այս ինքնատիպ գրառմամբ հայ մարտիկը վերջակետ է դրել սկանդալային դիմակայությանը՝ փաստելով մրցակցի նկատմամբ իր լիակատար գերիշխանությունը։

 

Նմանատիպ նյութեր