Ընդդիմադիրներին խանգարում են գրասենյակներ վարձակալել. Դանիել Իոաննիսյանն ահազանգում է
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը գրում է․
«Անկախ դիտորդ» դաշինքում մի շարք արժանահավատ տեղեկություններ են ստացվել տարբեր մարզերում ու Երևանում ընդդիմադիր կուսակցությունների կողմից գրասենյակների տարածքների վարձակալության խնդիրների ստեղծման մասին:
Որոշ շրջաններում տեղական ինքնակառավարման ու տարածքային կառավարման մարմիններում ներգրավված ղեկավար անձինք «աշխատում» են կոմերցիոն տարածքների սեփականատերերի հետ: Որոշ համայնքներում ՔՊ-ի հետ փոխկապակցված անձինք պարզապես վճարում են տարածքների սեփականատերերին, որ այդ տարածքները ընդդիմությանը չտրվեն:
Որոշ տեղերում էլ տարածքների սեփականատերերը պարզապես վախենում են ընդդիմադիրներին վարձակալությամբ տարածքներ տալ՝ իրական կամ ենթադրյալ ճնշումներից խուսափելու համար:
Իշխանությունները պետք է զերծ մնան մրցակից ուժերի գործունեությունը սահմանափակող քայլերից, որոնք կարող են բացասաբար ազդել ընտրություններում մրցակցության հավասար պայմանների սկզբունքի ապահովման վրա: