211652_close_icon
views-count244 դիտում article-date 21:25 25-03-2026

Իրանը պնդում է, որ ամերիկյան լրտեսական ինքնաթիռը 2,5 միլիոն դոլարի վնաս է կրել

Ամերիկյան լրտեսական ինքնաթիռը զգալի նյութական վնաս է կրել, որը գնահատվում է 2,5 միլիոն դոլար, հաղորդել է  իրանական NourNews լրատվական գործակալությունը։

Ըստ իր աղբյուրների՝ ժամանակակից ամերիկյան լրտեսական ինքնաթիռը լուրջ վնաս է կրել։ Թե ինչ հանգամանքներում է այդ վնասը հասցվել, դրա վերաբերյալ որևէ տեղեկություն չի տրամադրվել։

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը ռազմական գործողություններ սկսեցին Իրանի դեմ։

Հարվածներ հասցվեցին Իրանի խոշոր քաղաքներին, ներառյալ՝ Թեհրանին։ Սպիտակ տունը հարձակումը հիմնավորեց՝ հղում անելով Թեհրանից ենթադրաբար եկող հրթիռային և միջուկային սպառնալիքներին։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարեց լայնածավալ պատասխան գործողության մասին։

Նմանատիպ նյութեր