Վերանորոգվել և վերազինվել է երեք բաժանմունք. Անահիտ Ավանեսյանն այցելել է Վարդենիսի ԲԿ
Վարդենիսի բժշկական կենտրոնում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ծանոթացել է վերջին շրջանում կատարված վերանորոգման ու վերազինման աշխատանքներին:
«Այստեղ գրեթե միաժամանակյա վերանորոգվել և վերազինվել է երեք բաժանմունք` մանկական, վիրաբուժական և թերապևտիկ:
Նախարարը զրուցել է պացիենտների հետ, որոնք ընդգծել են առողջության ապահովագրության ներդրման կարևորությունը` նշելով, որ հատկապես ծախսատար բուժծառայություններն իրենց հասանելի են դարձել միայն այս համակարգի շնորհիվ:
Շուրջ 2,5 ամսում Վարդենիսի բուժկենտրոնում իրականացված 110 վիրահատությունների գերակշիռ մասը (ավելի քան 80 տոկոս) արվել է առողջության ապահովագրությամբ:
Քննարկվել է նաև այստեղ նոր բուժծառայության ներդրման հնարավորությունը»,- ասում է ԱՆ հաղորդագրությունում։