V-Dem-ի զեկույցում նշվում է, որ Հայաստանում ժողովրդավարությունը դեպի անկում է ընթանում. Շիրազ Մանուկյան
Հայաստանում ժողովրդավարությունը հետընթաց է ապրել, V-Dem ինստիտուտը իր 2025 թվականի զեկույցում Հայաստանի մասին նշել է, որ ժողովրդավարությունը դեպի անկում է ընթանում: Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Շիրազ Մանուկյանը:
«V-Dem ինստիտուտը հավաքագրում է աշխարհի գրեթե բոոր երկրներից տվյալներ, ուսումնասիրում է նրանց քաղաքական համակարգերը և չափում է, թե որքան է այդ երկիրը ժողովրդավար: Երբ անդադար Փաշինյանը կրկնում է, որ իրեն Եվրոպան աջակցում է, ես հստակ ուզում եմ ասել, թե ինչ է գրված այս զեկույցում Հայաստանի մասին:
«Նիկոլ Փաշինյանի Կառավարությունը դիմեց անձնակենտրոն կառավարման ոճի, սահմանափակելով խոսքի ազատությունը, քաղաքացիական տարածքն ու ազատությունը:
Ատելության խոսքի, ապատեղեկատվության և բևեռացման աճող տարածումը՝ ինչպես նաև Ադրբեջանի հաղթանակը պատերազմում մինչև 2023 թվականը, նպաստեց ժողովրդավարության անկմանը»,- նշել է նա:
Եզրափակելով իր խոսքը՝ Շիրազ Մանուկյանը շեշտել է, որ ուժեղ Հայաստանում ժողովրդավարության արմատները ավելի կայուն ու արմատացած են լինելու: