211652_close_icon
views-count319 դիտում article-date 20:44 22-03-2026

Երկրի ջրային և էներգետիկ ենթակառուցվածքներին զգալի վնաս է հասցվել. Իրանի էներգետիկայի նախարար

 Իրանի ջրային և էներգետիկ կարևորագույն ենթակառուցվածքները զգալի վնաս են կրել ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով, կիրակի օրը հայտարարել է երկրի էներգետիկայի նախարար Աբաս Ալիաբադին, հայտնում է ISNA-ն։

«Երկիրը լուրջ վնաս է կրել Միացյալ Նահանգների և սիոնիստական վարչակարգի ահաբեկչական հարձակումների հետևանքով։ Հարձակումների թիրախում են եղել ջրի փոխադրման և մաքրման տասնյակ օբյեկտներ, ավերվել են նաև ջրամատակարարման կրիտիկական նշանակության ցանցերի հատվածներ»,- ասել է Ալիաբադին։

Իրանի էներգետիկայի նախարարը հավելել է, որ ներկայումս ջանքեր են գործադրվում վնասները վերացնելու ուղղությամբ։

Նմանատիպ նյութեր