211652_close_icon
views-count580 դիտում article-date 14:30 22-03-2026

Թեհրանում հզոր պայթյուններ են տեղի ունեցել

Վահիդ անունով իրանցի բլոգերը հայտնել է, որ զգացել է «չափազանց սարսափելի պայթյուններ» Իրանի մայրաքաղաքի արևմտյան և արևելյան հատվածներում, հաղորդում է Al Jazeera-ն։

Մեկ այլ բլոգեր նույնպես հայտնել է առնվազն երեք «հզոր պայթյունների» մասին Դամավանդի մերձակայքում։

Այս տեղեկությունները հայտնվել են այն բանից հետո, երբ Իսրայելը հայտարարել է Թեհրանում իրանական ենթակառուցվածքների վրա հարվածների մասին, ինչպես նաև այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է հարվածներ հասցնել Իրանի էլեկտրակայաններին, եթե երկիրը 48 ժամվա ընթացքում ամբողջությամբ չբացի Հորմուզի նեղուցը։

 

Նմանատիպ նյութեր