Գլխավոր դատախազն ընդունել է Դատախազությունում մասնագիտական պրակտիկան ավարտած ուսանողներին
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2026 թվականի մարտի 21-ին` Գլխավոր դատախազության վարչական շենքում գործող Իրավաբանական լաբորատորիայում, ընդունել է Դատախազությունում մասնագիտական պրակտիկան ավարտած՝ Երևանի պետական համալսարանի և Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողներին:
Պրակտիկայի մեկնարկին՝ 2026 թվականի փետրվարի 6-ին ևս, Աննա Վարդապետյանն ընդունել էր ուսանողներին և նրանց հետ զրույցում, ի թիվս այլնի, անդրադարձել դատախազի պաշտոնին ներկայացվող պահանջներին՝ պրոֆեսիոնալիզմին, բարեվարքությանը, էթիկային ու զսպվածությանը:
Ուսանողները, ՀՀ գլխավոր դատախազի հետ քննարկելով Դատախազությունում իրենց պրակտիկայի շրջանակում ստացած փորձառությունը, այն որակել են՝ պրոֆեսիոնալ, պատասխանատու, արժանիքահեն, հարգալից և հոգատար: Ուսանողներն ընդգծել են նաև Դատախազության ստորաբաժանումներում առկա առողջ մթնոլորտը, դատախազների համախմբվածությունը, անկախ ծանրաբեռնվածությունից՝ ուսանողին մասնագիտական գիտելիք փոխանցելու և աշխատանքում ներգրավելու պատրաստակամությունը, քաղաքացիների, աշխատանքի և միմյանց նկատմամբ անտարբերության բացակայությունը:
Գլխավոր դատախազը հետագա մասնագիտական հաջողություն է մաղթել ուսանողներին և ընդգծել անընդհատ սովորելու, որակյալ մասնագիտական և ոչ մասնագիտական գրականություն կարդալու, անձնային որակական հատկանիշները կատարելագործելու անհրաժեշտությունը:
«Իրավաբանի մասնագիտական ուղին գիտելիքը կիրառելու և փոխանցելու ու դրա դիմաց փորձառություն և իմաստնություն, ինչպես նաև ապրումակցման կարողություն ձեռք բերելու մասին է»,- ընդգծել է հանրապետության գլխավոր դատախազը: