211652_close_icon
views-count1012 դիտում article-date 18:57 21-03-2026

Սա ոչ այնքան ՀԱԵ-ի դեմ իրականացվող հերթական կրակnցն է, որքան անարգանք՝ հարևան Վրաստանի նկատմամբ․ Տիգրան Աբրահամյանը՝ Գարեգին Բ-ի՝ Վրաստան այցի արգելքի մասին

Սա փաշինյանական իշխանության՝ ոչ այնքան Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հերթական կրակոցն է, որքան անարգանք՝ հարևան Վրաստանի նկատմամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Իշխանության բուրգում գործում են բացառապես ներկուսակցական նարատիվներով, իսկ այդտեղ պետություն, ինստիտուտներ, արժեհամակարգ գոյություն չունեն։

Այդ տրամաբանության մեջ էլ պետք է դիտարկել քաղաքական իշխանության թելադրանքով Ամենայն Հայոց Հայրապետի՝ Վրաստան այցի արգելքը։

Սա փաշինյանական իշխանության՝ ոչ այնքան Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հերթական «կրակոցն» է, որքան անարգանք՝ հարևան Վրաստանի նկատմամբ։

Ցավակցություններս բարեկամ Վրաստանին՝ հոգևոր առաջնորդի մահվան կապակցությամբ»,- գրել է Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ Գարեգին Բ–ն չի կարողանալու մասնակցել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հnւղարկավորությանը, քանի որ քննիչը մերժել է կաթողիկոսի խափանման միջոցը վերացնելու միջնորդությունը։

Նմանատիպ նյութեր