211652_close_icon
views-count532 դիտում article-date 14:27 19-03-2026

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կոբախիձեի հետ, ցավակցել է Իլյա Երկրորդի մահվան կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։

Վարչապետ Փաշինյանը Հայաստանի ժողովրդի և անձամբ իր անունից ևս մեկ անգամ անկեղծ ցավակցություն է հայտնել Վրաստանի Կառավարությանը, Վրաց ուղղափառ եկեղեցուն և վրաց եղբայրական ժողովրդին Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի մահվան կապակցությամբ։

Իրակլի Կոբախիձեն շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի և զորակցության համար:

Նմանատիպ նյութեր