211652_close_icon
views-count1684 դիտում article-date 15:11 18-03-2026

Ես խանութի վաճառող եմ եղել, իմ հայրը միլիարդատեր չի եղել. Գևորգ Պապոյան

Ես խանութի վաճառող եմ եղել, իմ հայրը միլիարդատեր չի եղել: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

«Ես աշխատել եմ վաճառող, հետո խանութի մենեջեր, հետո մարկետինգի բաժնի ղեկավար, հետո փոխտնօրեն, դասախոս, ասիստենտ, դոցենտ, տնտեսագիտության թեկնածու, ԱԺ պատգամավոր: Ես բոլոր կետերը անցել եմ, անցել եմ իմ լավ սովորելու, աշխատասիրության ու կրթության հաշվին: Մինչև հիմա էլ շարունակում եմ սովորել, այլ մեխանիզմ գոյություն չունի: Հիմա տարբեր կրթական ծրագրեր եմ գնել, այդ կրթական ծրագրերով օնլայն և ոչ օնլայն սովորում եմ»,- նշել է նա:

Նմանատիպ նյութեր