211652_close_icon
views-count1681 դիտում article-date 11:07 18-03-2026

Ձերբակալել և Դիլիջանի քննչական բաժին են տեղափոխել արցախցի զոհված զինծառայողի քրոջը․ aravot.am

Aravot.am-ը գրում է․ Փաստաբան Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Քիչ առաջ հինգ երեխաների ներկայությամբ (որից երեքը մանկահասակ) Նոր Հաճնում գտնվող իր բնակավայրից ձերբակալել և Դիլիջանի քննչական բաժին են տեղափոխել արցախցի զոհված զինծառայողի քրոջը։ Ձերբակալելու պատճառը՝ ֆեյսբուքյան հարթակում Փաշինյանի հասցեին հնչեցված բռնության կոչ»:

Նույն խնդրին է անդրադարձել նաեւ փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

 «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է. «Ռոման Երիցյանի հետ խոսեցի, անչափահաս երեխաների մայրն արդեն տանն է, բայց վաղը նորից հարցաքննության են կանչել»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր