211652_close_icon
views-count1138 դիտում article-date 09:48 18-03-2026

Վրաստանում ազգային սուգ է հայտարարվել Համայն Վրաստանի Կաթողիկոսի մահվան կապակցությամբ

Վրաստանում ազգային սուգ Է հայտարարվել Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի մահվան կապակցությամբ:

Կառավարության որոշմամբ, ի նշան վշտի, երկրի բոլոր պետական հաստատություններից իջեցվել են դրոշները:

Հիշեցնենք՝ 93 տարեկան հասակում, Պատրիարքական Աթոռին բարձրանալուց 49-րդ տարում, մահացել է Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդը:

Այսօրվանից մինչև նոր Պատրիարքի ընտրությունը, Վրաց Ուղղափառ Եկեղեցին կկառավարվի Մետրոպոլիտ Շիո Մուջիրիի կողմից։

Նմանատիպ նյութեր