3583 դիտում
12:30 05-10-2018
Արցախում հոկտեմբերի 6-ին սուգ է հայտարարվել Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 5-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ մեծանուն հայ٫ աշխարհահռչակ երգիչ٫ երգահան٫ գրող٫ կինոդերասան եւ հասարակական գործիչ٫ Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ ս.թ. հոկտեմբերի 6-ին Արցախի Հանրապետությունում սուգ է հայտարարվել:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահի հրամանագրով՝ Արցախի Հանրապետության կառավարությանը٫ նախարարություններին, գերատեսչություններին, շրջանային վարչակազմերի ղեկավարներին, Ստեփանակերտի քաղաքապետին՝ Արցախի Հանրապետությունում եւ օտարերկրյա պետություններում Արցախի Հանրապետության ներկայացուցչություններում հանձնարարվել է սգո օրը խոնարհել Արցախի Հանրապետության պետական դրոշը:
Նմանատիպ նյութեր
2110 դիտում
19:22 01-10-2018
Սամվել Ֆարմանյանն առաջարկում է Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ Հայաստանում հայտարարել երկօրյա սուգ
5773 դիտում
13:10 03-10-2018
Շառլ Ազնավուրի հուղարկավորության օրը Արցախում սուգ կհայտարարվի
1225 դիտում
23:22 28-09-2024
Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել Հասան Նասրալլայի մահվան կապակցությամբ
Այս բաժնից
493 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
631 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1105 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը