211652_close_icon
views-count709 դիտում article-date 17:16 17-03-2026

ԵՄ-ի արագ արձագանքման խումբը Հայաստան կգա ապրիլի սկզբին

Եվրամիության արագ արձագանքման խումբը Հայաստան կժամանի ապրիլի սկզբին։ Այս մասին գրում է «Ազատություն» ռադիոկայանը` հղում անելով իրենց ձեռքի տակ հայտնված փաստաթղթին։ Նշվում է, որ փորձագետների խումբը կազմված կլինի 9-14 հոգուց։

«Առաքելությունը Հայաստանում 10-15 օր կանցկացնի: Խումբը պիտի օգնի, որպեսզի Հայաստանի վարչապետի աշխատակազմը և Անվտանգության խորհրդի գրասենյակը կիբեռհարձակումների ու օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաների իրավիճակներում այդ ճգնաժամերը կառավարելու պլան և կարգավորումներ մշակեն: Օժանդակության շահառուները նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ներքին գործերի նախարարությունը, հարկային մարմինները կլինեն»,– գրում է կայքը:

Նմանատիպ նյութեր