211652_close_icon
views-count1473 դիտում article-date 09:00 29-01-2021

ՄԻՊ արագ արձագանքման խումբը տեսակցել է բերման ենթարկված ցուցարարներին

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ` արագ արձագանքման խումբը 2021թ. հունվարի 28-ին տեսակցել է Հանրապետության հրապարակից նույն օրը բերման ենթարկված կամ ձերբակալված անձանց Երևան քաղաքի քննչական վարչությունում: Պաշտպանի աշխատակազմն իրականացրել է նաև տեղի ունեցած հավաքի դիտարկում: Այցի ընթացքում տեղի են ունեցել առանձնազրույցներ բերման ենթարկվածների կամ ձերբակալվածների հետ, ուսումնասիրվել են նրանց բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ իրավապահ մարմինների կազմած փաստաթղթերը։ Այցի արդյունքները կամփոփվեն և նախաձեռնված ընթացակարգի շրջանակում կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր, այդ թվում` գրավոր ընթացակարգով նրանց մի մասի կամ փաստաբանների բողոքների հիման վրա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ` արագ արձագանքման խումբը 2021թ. հունվարի 28-ին տեսակցել է Հանրապետության...

Опубликовано ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human Rights Defender of Armenia Четверг, 28 января 2021 г.

Նմանատիպ նյութեր