Ամունդի-Ակբա. գլոբալ ներդրումային շուկաների նոր կանխատեսումները
Ամունդի ներդրումային ինստիտուտի փորձագետները, մակրոտնտեսական փոփոխությունների և քաղաքական զարգացումների արդյունքում, մարտ ամսվա «Գլոբալ ներդրումային հեռանկարներ»-ը վերլուծության մեջ վերանայել են տնտեսական ցուցանիշների կանխատեսումները և ներկայացրել ներդրումային նոր հեռանկարները։
Ֆինանսական շուկաները աստիճանաբար անցնում են ավելի բարդ հավասարակշռության փուլ, որտեղ քաղաքականությունը, աշխարհաքաղաքականությունը և կապիտալի բաշխումը նույնքան կարևոր են դառնում, որքան տնտեսական ցիկլը։
Աշխարհաքաղաքական հատվածայնությունը շարունակում է լինել առանցքային թեմա, ինչի վառ օրինակն է Մերձավոր Արևելքում վերջերս տեղի ունեցած լարվածության սրացումը։ Իրավիճակը շարունակում է մնալ փոփոխական, և ներկայում այն առավել ճիշտ է բնութագրել որպես ռազմական ցնցում՝ դեռևս անորոշ քաղաքական հետևանքներով։ Նավթի գներն արդեն արտացոլում են հիմնականում ժամանակավոր աշխարհաքաղաքական ռիսկը։
Սպառումը շարունակում է մնալ ԱՄՆ տնտեսական աճի հիմնական շարժիչը, որի ազդեցությամբ կանխատեսվել է մինչև 2.5% աճ։ Եվրագոտում 2025թ.-ի վերջին անակնկալ կերպով գրանցվել էր դրական աճ, ինչը այս տարվա սպասելիքները նույնպես մեծացնում է։ Եվրագոտու համար սպասվում է 1․2% տնտեսական աճ:
ԱՄՆ-ում, հավանաբար, գնաճի դանդաղումը կշարունակվի, սակայն գնաճը կմնա Դաշնային պահուստային համակարգի 2% նպատակային թիրախից բարձր: Սա նշանակում է, որ կենտրոնական բանկը տոկոսադրույքները երկու անգամից ավել նվազեցնելու մեծ հնարավորություններ չի ունենա (մոտավորապես տարվա կեսին՝ 25 բազիսային կետով, հաջորդը՝ սեպտեմբերին)։
Ներքին քաղաքականությունների մշակումը գնալով ավելի է կապվում անվտանգության հարցերի հետ,և Եվրոպայում աճում է այն գիտակցումը, որ տարածաշրջանը պետք է կառուցի ռազմավարական ինքնուրույնություն՝ անկախ ԱՄՆ-ից։ Եվրոյի իրացվելիությունը բարելավելու նպատակով ոչ ԵՄ կենտրոնական բանկերի համար նախատեսված նոր ռեպո գործիքի ստեղծման մասին եվրոպական կենտրոնական բանկի հայտարարությունը դրա վերջին վկայությունն է։ Եվրոպական կենտրոնական բանկն այս տարի տոկոսադրույքները ամենայն հավանականության կնվազեցնի մեկ անգամ՝ երրորդ եռամսյակում։
Ճապոնիայում հաստատվում է հարկաբյուջետային ընդլայնման փուլ։ Նոր իշխանությունը կենտրոնացած է գնաճի նվազեցման և տնտեսական աճի խթանման վրա, ինչը կարող է ազդեցություն ունենալ ինչպես ճապոնական պարտատոմսերի, այնպես էլ իենի վրա։ Դրամավարկային քաղաքականության մասով ակնկալվում է տոկոսադրույքի մեկ բարձրացում։
Զարգացող շուկաները, օրինակ՝ Հնդկաստանը, շարունակում են մնալ կառուցվածքային ներդրումային ուղղություն։ Կարող են առաջանալ որոշ տատանողական փուլեր, սակայն ընդհանուր աճի շուրջ իրավիճակը մնում է դրական։
Ամունդի ներդրումային ինստիտուտի փորձագետները «Գլոբալ ներդրումային հեռանկարներ․ մարտ 2026թ» վերլուծության մեջ նշում են, որ չեն տեսնում ոչ տնտեսության գերաճ, ոչ էլ անկում, սակայն շարունակում են պահպանել չափավոր ռիսկամետ դիրքորոշում։ Հետևաբար երկարաժամկետ հեռանկարում դիվերսիֆիկացիան և ներդրումային գործիքների ճիշտ ընտրությունը կլինեն եկամտաբերության ավելի կարևոր աղբյուրներ, քան շուկայի ցիկլերը։
Ամունդի-Ակբան գործարկել է Ամունդի-Ակբա հետազոտական կենտրոնը՝ ֆինանսական շուկայի մասնակիցներին տրամադրելու հասանելի, հուսալի և արդիական վերլուծություններ գլոբալ ներդրումային հեռանկարների, շուկայական փոփոխությունների, տնտեսական զարգացումների և աշխարհաքաղաքական ազդեցությունների վերաբերյալ, որոնք հրապարակվում եմ յուրաքանչյուր ամիս Հետազոտական կենտրոնի կայքում։
Ամունդի ներդրումային ինստիտուտ
Ամունդի ներդրումային ինստիտուտը ստեղծվել է հաճախորդների հետ ռազմավարական երկխոսությունը բարելավելու և Ամունդիի առաջատար դիրքը տնտեսական և ֆինանսական հետազոտությունների ոլորտում ամրապնդելու համար: Այն վերլուծություններ է տրամադրում տնտեսական և շուկայական զարգացումների վերաբերյալ, ներառյալ դրանց ազդեցությունը ներդրողների վրա:
Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթի մասին
Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթը հիմնադրվել է 2013թ: Ընկերությունը կառավարում է երեք պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդ՝ 2026թ․ փետրվարի 28-ի դրությամբ կառավարման ներքո ակտիվերը կազմել են շուրջ 785.8 մլրդ դրամ։
Ընկերության բաժնետերերն են ֆրանսիական Ամունդին, որը Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչն է շուրջ 2․38 տրիլիոն եվրո կառավաման ներքո ակտիվներով 2025թ․ դեկտեմբերի 31-ի դրությամբ, և Ակբա Բանկը, որը Հայաստանի խոշոր ֆինանսական հաստատություններից է, ներկայացված է երկրի ամբողջ տարածքում, ունի 66 մասնաճյուղ։