Երևանի օդը հիմա ավելի մաքուր է՝ չնայած շինարարությանն ու մեքենաներին. Տիգրան Ավինյան
Այն աղտոտման մակարդակը, որ տեսանք նոյեմբերին՝ այլևս չենք տեսնում, չնայած, որ Երևան քաղաքում ամենաակտիվ շինարարության, ավտոմեքենաների ու մարդկանց շարժի, հնարավոր մարդածին բոլոր աղտոտումների ակտիվ սեզոն է: Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Սիրելի երևանցիներ, Երևան քաղաքում օդի որակը նոյեմբերից մարտ ամիսերի ընթացքում մեծամասամբ պայմանավորված է մեր մթնոլորտային շերտի մթնոլորտային առաստաղի բարձրությամբ: Սա ուղղակիորեն բնակլիմայական երևույթ է, որի ժամանակ՝ հենց այդ շրջանում, մեր մթնոլորտային շերտը 1,200 մետրից իջնում է մինչև 80-100 մետր, և փաստացի բոլոր աղտոտումները, որոնք առկա են եղել 1,200 մետրի վրա, խտացնում են 80 և 100 մետրի վրա, սա տեղի է ունենում ոչ միայն Երևանում, այլ ամբողջ Արարատյան դաշտավայրում՝ Վեդիում, Արտաշատում, Թուրքիայի տարածքներում և պայմանավորված է մեր աշխարհագրական դիրքով ու բնակլիմայական պայմաններով:
Երևանի քաղաքապետարանն, իր հերթին, ձեռքերը ծալած չի նստում և տալիս է բաց տվյալներ Երևան քաղաքում օդի որակի վերաբերյալ: Այս սեզոններին, երբ օրերը տաքանում են, այդ երևույթները վերանում են, մեր մթնոլորտային շերտը բարձրանում է 1,200-ից մինչև 2,000 մետր բարձրության, ու այն աղտոտման մակարդակը, որ տեսանք նոյեմբերին, այևս չենք տեսնում: Սա ևս մեկ անգամ գալիս է ասելու, որ երևանցիները փորձեն լսել այն փաստահեն տվյալները, որոնք որ ներկայացնում ենք»,- նշել է նա: