211652_close_icon
views-count841 դիտում article-date 20:20 15-03-2026

«Ոսկե ծիրանը» ընդգրկվել է ճանաչված 50 փառատոնների շարքում. Ժաննա Անդրեասյան


«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը, աշխարհում անցկացվող ավելի քան 5000 կինոփառատոնների շրջանակից, ընդգրկվել է 50 փառատոնների շարքում, որ ճանաչված են Կինոպրոդյուսերների ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիայի՝ FIAPF-ի կողմից։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«FIAPF-ի հավատարմագրումը շնորհվում է այն փառատոններին, որ համապատասխանում են միջազգային բարձր չափանիշներին՝ ծրագրային քաղաքականության, կինոարդյունաբերության հետ համագործակցության, կազմակերպչական թափանցիկության և միջազգային գործընկերության ոլորտներում։

Շնորհավորում եմ բոլորիս», - գրել է նախարարը։ 

Նմանատիպ նյութեր