211652_close_icon
views-count640 դիտում article-date 10:53 15-03-2026

Հնդկաստանում է գտնվում ՀՀ 20 քաղաքացի, Շրի Լանկայում՝ 12-ը, Վիետնամում՝ 3 քաղաքացի. ԱԳՆ

«Մերձավոր Արևելքով տարանցիկ չվերթների չեղարկման կամ հետաձգման հետևանքով Ասիական տարածաշրջանի երկրներում մնացած ՀՀ քաղաքացիների վերաբերյալ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքի միջոցով առկա են հետևյալ թարմացումները.

Հնդկաստանում է գտնվում ՀՀ 20 քաղաքացի, ևս 12-ը՝ Շրի Լանկայում, որոնք նախատեսում են մեկնել ավելի ուշ:

Նյու Դելիում դեսպանությունը ստանում է փոքրաթիվ զանգեր՝ հիմնականում տեղեկատվություն ստանալու նպատակով:

Թաիլանդում է գտնվում ՀՀ 20 քաղաքացի, որոնցից 5-ն ունեն թռիչքի տոմսեր և օրերս կմեկնեն։ Մյուսներն առաջիկա օրերին մեկնելու մտադրության մասին չեն տեղեկացրել։

Վիետնամում է գտնվում ՀՀ 3 քաղաքացի։

Թաիլանդում (նստավայրը՝ Պեկին) և Վիետնամում ՀՀ դեսպանություններին ՀՀ քաղաքացիները դիմել են մուտքի արտոնագրերի ժամկետի երկարաձգման խնդրանքով, դեսպանությունների կողմից իրականացվում են անհրաժեշտ քայլեր»։

ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյան

 

Նմանատիպ նյութեր