211652_close_icon
views-count529 դիտում article-date 13:45 13-03-2026

Վերաքննիչ դատարանը բավարարել է «Իզմիրլյան» ԲԿ-ում կատարված խուզարկության դեմ ներկայացված բողոքը

Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է փաստաբան Արմինե Ֆանյանի ներկայացրած բողոքը՝ կապված «Իզմիրլյան բժշկական կենտրոն»ում կատարված խուզարկության հետ։

Նա, մասնավորապես, Facebook-ի իր էջում գրել է. «Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանից տեղեկացա, որ դատավոր Հարություն Պետրոսյանի կողմից բավարարվել է նաև «Իզմիրլյան» ԲԿ բուժական գծով փոխտնօրեն Տիգրան Նալբանդյանի աշխատասենյակում կատարված խուզարկության մասով ներկայացրածս բողոքը:

Այսպիսով, արդեն 3-րդ որոշումը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից, որով հաստատվում է «Իզմիրլյան» ԲԿ-ում կատարված խուզարկությունները թույլատրելու վերաբերյալ ստորադաս դատարանի որոշումների անհիմն լինելը»։

Նմանատիպ նյութեր