ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի փոխտեղակալը կարևորել են համագործակցության հետագա խորացումը
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը Նյու Յորքում հանդիպել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի՝ խաղաղաշինության և խաղաղության աջակցման հարցերով փոխտեղակալ Էլիզաբեթ Սպեհարի հետ:
ԱԳՆ–ից NEWS.am–ին հայտնում են, որ Ռոբերտ Աբիսողոմոնյանը զրուցակցին ներկայացրել է տարածաշրջանային վերջին զարգացումներն՝ ընդգծելով Հարավային Կովկասում հաստատված խաղաղության հետագա ամրապնդման և ինստիտուցիոնալացման անհրաժեշտությունը։
Կողմերը մտքեր են փոխանակել միջազգային խաղաղության և անվտանգության պահպանմանն առնչվող հարցերի շուրջ՝ կարևորելով խաղաղապահության դերն այս համատեքստում:
ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի ակտիվ ներգրավվածությունն աշխարհի տարբեր տարածաշրջաններում ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի շրջանակներում իրականացվող խաղաղապահ առաքելություններին: Նա վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ աջակցելու խաղաղապահության գործում միջազգային ջանքերին:
Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և ՄԱԿ-ի միջև համագործակցության հետագա խորացումը, մասնավորապես խաղաղապահության, խաղաղաշինության և զարգացման ոլորտներում իրականացվող նախաձեռնությունների շրջանակներում։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին՝ ընդգծելով դրա հանգուցալուծման և տարածաշրջանային կայունության ապահովման կարևորությունը: