211652_close_icon
views-count1165 դիտում article-date 22:15 12-03-2026

ՀՑԹԻ տնօրենը աշխատանքից ազատվեց միայն նրա համար, որ Վենսին պատմեց հայերի ջարդերի մասին․ Թաթոյան

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը գրում է․
 
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենն աշխատանքից ազատվել է միայն նրա համար, որ ԱՄՆ փոխնախագահ Վենսին պատմել է տարբեր տարիներին Ադրբեջանի կողմից հայերի ջարդերի մասին, փոխանցել է գրքեր Արցախի խնդրի ու Հայոց ցեղասպանության մասին։

Մի պահ մտածեք այս մասին։ Պրոֆեսիոնալ մարդ։ Պրոֆեսիոնալ միջավայր։ Պրոֆեսիոնալ ժեստ։ Եվ՝ ազատում աշխատանքից վարչապետի անձնական ցուցումով։

Փաշինյանը սա անվանեց «պրովոկացիա» և «արտաքին քաղաքականությանը հակասող գործողություն»։ Բայց Ցեղասպանության թանգարանն արտաքին գործերի նախարարություն չէ։Թանգարանի առաքելությունը հենց հիշողություն պահպանելն ու փոխանցելն է։ Հիշողությունը չի կարող լինել պրովոկացիա, խաղաղության խոչընդոտ:

Այստեղ է ինձ համար կարմիր գիծը` ոչ թե մասնագետների նկատմամբ քաղաքական ճնշումներ, անձնիշխանություն ու կուսակցապետություն, այլ երկրի ներսում իրավունքներ և ազատություններ, ինստիտուտների անկախություն: Պետք է անհնար լինեն այն իրավիճակները, երբ թանգարանի տնօրենին կարող են ազատել աշխատանքից միայն այն բանի համար, որ տնօրենը պրոֆեսիոնալ է ու հայրենասեր:

Դեպի Եվրոպա ճանապարհը կլինի ավելի կարճ և արժանապատիվ, եթե այն առաջնորդի այնպիսի ղեկավար, որը հասկանում է․ եվրոպական արժեքները չեն սկսվում Ստրասբուրգում։ Դրանք սկսվում են Երևանում։ Այդ թվում՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում»։

Նմանատիպ նյութեր