2514 դիտում
21:36 04-10-2016
Ֆիլիպինների նախագահը Օբամային «գրողի ծոցն է ուղարկել»
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն մայրաքաղաք Մանիլայում՝ երկրում տիրող թմրամոլության դեմ պայքարի թեմայով ելույթի ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային «գրողի ծոցն է ուղարկել», քանի որ, ըստ վերջինիս, ամերիկյան վարչակազմի առաջնորդը քննադատում է այն մոտեցումը, որը կիրառվում է Ֆիլիպինների նախագահի կողմից թմրամոլության խնդրի լուծման հարցում: Այս մասին հայտնում է Reuters- ը:
[url=https://shamshyan.com/hy/article/2016/09/30/97042/]Հիշեցնենք[/url], որ Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն օրեր առաջ հերթական սկանդալն էր բարձրացրել՝ իրեն համեմատելով Ադոլֆ Հիտլերի հետ։
Նա հայտարարել էր, որ որոշ քննադատներ իրեն բնութագրում են՝ որպես Ադոլֆ Հիտլերի զարմիկ։ Նշելով, որ Հիտլերը միլիոնավոր մարդկանց է սպանել՝ Դուտերտեն ասել էր. «Ֆիլիպիններում 3 մլն թմրամոլ կա։ Ես երջանիկ կլինեի նրանց սպանելու համար։ Եթե Գերմանիայում եղել է Հիտլեր, ապա Ֆիլիպիններում կա...»։
Հիշեցնենք, որ G20-ի գագաթնաժողովում, որն անցկացվել էր վերջերս, Դուտերտեն ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային անվանել էր «շան ծնունդ»։
Նմանատիպ նյութեր
5800 դիտում
16:26 29-01-2022
Երբ մեզ մորթում էին, Ձեր ԵԽԽՎ-ն հայերի կյանքը գրողի ծոցն էր ուղարկել․ Աննա Մկրտչյան
1955 դիտում
15:45 20-10-2016
Ֆիլիպինների նախագահը կրկին «հիշել է» ԱՄՆ-ին ու նրա նախագահ Օբամային՝ անվանելով նրան «շան ծնունդ»
Այս բաժնից
778 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
886 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
634 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին