Մենք արդեն սկսել ենք առևտուրը Հայաստանի հետ․ Ալիև
Մենք խաղաղության մեջ ապրում ենք ընդամենը յոթ ամիս։
Ըստ APA-ի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այս հայտարարությունն արել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Մենք անկախություն ձեռք բերեցինք 1991 թվականին, և միայն վերջին յոթ ամիսներն ենք խաղաղության մեջ ապրում։ Վստահ եմ, որ այս խաղաղությունը կպահպանվի։
Մենք արդեն սկսել ենք առևտուրը և կարևոր նավթամթերքների մատակարարումը Հայաստան։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս մեր ուժեղ քաղաքական կամքը։ Կարծում եմ, որ սա երկու կողմերի՝ առողջ հարաբերություններ կառուցելու և խաղաղության նկատմամբ հանձնառությունը պահպանելու մտադրության լավագույն ցուցիչն է։ Հետևաբար, մեր օրակարգի հիմնական թեման տարածաշրջանում անվտանգության հարցերի քննարկումն է», – ընդգծել է պետության ղեկավարը։