1413 դիտում
20:19 16-10-2019
Գնահատման կեղծ եզրակացության հիման վրա պետական սեփականության գույքը մի քանի անգամ ցածր գնով օտարելու հերթական դեպքի առթիվ քրգործ է հարուցվել
ՀՀ գլխավոր դատախազությունում շարունակվում են պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակներում պետական գերատեսչություններից ստացված՝ իրենց ներքին վերահսկողական գործիքակազմով իրականացվող ստուգումների արդյունքների ուսումնասիրությունները:
Մասնավորապես, ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված գրության և կից փաստաթղթերի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի պաշտոնատար անձինք, խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջները՝ առանց օրենքով սահմանված գնումների ընթացակարգերի, առանց պայմանագիր կնքելու, 2016թ. ՍՊԸ-ին առաջարկել են իրականացնել գույքերի գնահատման աշխատանքներ։
Նշված առաջարկի հիման վրա ՍՊԸ-ն 24.08.2016թ. իրականացրել է ք. Երևան, Էրեբունի համայնք, Սասունցի Դավիթ փողոց թիվ 66/1 հասցեում գտնվող 283.4 քմ մակերեսով շինության և 721.6 քմ մակերեսով հողամասի գնահատում, ինչի արդյունքում նշված անշարժ գույքը գնահատվել է 26.6մլն ՀՀ դրամ:
Դրա հիման վրա գույքը մի քաղաքացու օտարվել է 28.1մլն ՀՀ դրամով:
Հետագայում կատարվել է վերը նշված անշարժ գույքի 2016թ. շուկայական արժեքի վերլուծություն, ինչի արդյունքում պարզվել է, որ օտարված գույքի շուկայական արժեքը 2016թ. դրությամբ կարող էր կազմել ոչ թե 26.620.000 ՀՀ դրամ, այլ՝ 65 մլն ՀՀ դրամ կամ շուրջ 2.5 անգամ ավել սկզբնական գնահատված արժեքից:
Պարզվել է նաև, որ նշված անշարժ գույքերի գնահատման գործընթացում խախտվել են գնահատման ստանդարտի պահանջները, մասնավորապես՝ հաշվի չի առնվել գնահատվող գույքի նպատակային նշանակությունը, մակերեսը:
Բացի այդ, համաձայն ՀՀ կառավարության 13.06.2003 որոշման, պետական սեփականություն հանդիսացող նման կատեգորիայի՝ 50 մլն դրամից ավելի գնահատված արժեքով անշարժ գույքի օտարումը կարող է տեղի ունենալ միայն ՀՀ կառավարության որոշմամբ։
Մինչդեռ, տվյալ դեպքում վերը նշված անշարժ գույքը 50 մլն դրամից պակաս գնահատելու արդյունքում, ՀՀ կառավարության 13.06.2003 որոշման պահանջների խախտմամբ, այն օտարվել է ոչ թե ՀՀ կառավարության որոշմամբ, այլ՝ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետի հրամանով:
Արդյունքում ՍՊԸ մասնագետի կողմից կազմված և տնօրենի կողմից հաստատված գնահատման կեղծ եզրակացության հիման վրա 65 մլն ՀՀ դրամ իրական արժեքով գույքը գնահատվել, ապա ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության կողմից օտարվել է իրական արժեքից մոտ 2.5 անգամ պակաս գնով՝ պետությանը պատճառելով շուրջ 36.9մլն ՀՀ դրամի վնաս՝ առաջացնելով ծանր հետևանքներ:
ՈՒսումնասիրության արդյունքներով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
1526 դիտում
14:08 28-11-2019
Պետական գույքը շուկայական արժեքից մի քանի անգամ ցածր գնով օտարելու դեպք է պարզվել
Այս բաժնից
709 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2056 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
709 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար