211652_close_icon
views-count466 դիտում article-date 16:46 09-03-2026

Իրանը ևս մեկ բալիuտիկ hրթիռ է արձակել Թուրքիայի ուղղությամբ. Թուրքիայի ՊՆ

Իրանը ևս մեկ բալիստիկ հրթիռ է արձակել Թուրքիայի տարածքի ուղղությամբ, որը չեզոքացվել է ՆԱՏՕ-ի ուժերի կողմից: Այս մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը:

«Անկարան մեծ նշանակություն է տալիս բարիդրացիական հարաբերություններին և տարածաշրջանային կայունությանը: Այդուհանդերձ, Թուրքիայի տարածքին կամ օդային տարածքին սպառնացող ցանկացած վտանգ կստանա վճռական և անհապաղ պատասխան»,- գրված է պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ սա վերջին օրերին Իրանի կողմից իրականացված արդեն երկրորդ նմանատիպ հարձակումն է, որը կասեցվում է ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից։

Նմանատիպ նյութեր