211652_close_icon
views-count3244 դիտում article-date 20:37 08-03-2026

Փաշինյանը գյուղացիների վրա մուննաթ է գալիս, նրանք էլ գլուխերը կախ, որ «աղան» չբարկանա․ Սարգսյան

 Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․

«Գյուղացիների խեղճությունը չի անցնում
Նիկոլ Փաշինյանը պետբյուջեի հաշվին անօրինական քարոզարշավ է անում, գնում մարզեր, համայնքներ, գյուղեր, ու գյուղացիների վրա մուննաթ գալիս, թե իրենց մոտ դպրոց ու մանկապարտեզ է սարքել, ճանապարհ ասֆալտապատել ու գյուղացիները չեն գնահատում իր արածը։

Գյուղացիներն էլ խեղճացած, գլուխերը կախ, վախվորած, որ «աղան» չբարկանա։ Ու այդ գյուղացիներից մեկը չի համարձակվում բերանը բացել, ասել՝ 5 հազար զոհ տվեցիր, Արցախը հանձնեցիր, 8 միլիարդ դոլար վարկ ես վերցրել, թագավորայել ապրում ես, ինքդ քեզ ու քո խմբին առատորեն պարգևավճարներ ես տալիս ու մեզ վրա ես մուննաթ ես գալիս, ախր դու մեր մուծած հարկերից գոյացած պետբյուջեն ես այդքան շռայլ ծախսում, մսխում։

Իշխանությունները փոխվում են, սակայն գյուղացիների խեղճությունը չի անցնում»։

Նմանատիպ նյութեր