Արցախի թեմայով որևէ հայտարարություն չի արվում, որպեսզի հանկարծ Ալիևը չբարկանա. Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը.
Ինչու՞ է հենց այս օրը ընտրվել ՀՀ անկախության տոնին ընդառաջ պետական պարգևների հանձնման հանդիսավոր արարողության անցկացման համար։
Դա կարելի էր անել մի քանի օր առաջ կամ սեպտեմբերի 21-ից հետո, բայց ոչ՝ տոնական պետական պարգևների հանձնման արարողությունը տեղի է ունենում սեպտեմբերի 19-ին։
Երկու տարի առաջ այս օրը Արցախում սկսվել է մեկ օր տևողությամբ անհավասար պատերազմ, որում զոհվել են մեր հայրենակիցները, այդ օրը 150 հազար մարդու էթնիկ զտման սկիզբն է դրվել։
Լավ, պարզ է, որ այդ թեմայով որևէ հայտարարություն չի արվում՝ որպեսզի Ադրբեջանի հանցագործությունները մոռացության մատնվեն ու լեգիտիմացվեն, և որպեսզի հանկարծ Ալիևը չբարկանա. պայքար չկա, Արարատ լեռը ամեն տեղից հանում եք, բայց միթե՞ ձեր մեջ ընդհանրապես ապրումակցում չի մնացել։